![](/banners/BeFunky-design.jpg)
Ձերբակալություններ Իսպանիայում
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Untitled-1-43.jpg)
Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդ է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ գործողության շրջանակներում: Այդ մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները:
Նրանց տեղեկատվության համաձայն, խոսքը քրեական խմբավորման մասին է, որի անդամները կասկածվում են ամբողջ աշխարհում բնակարանային բազմաթիվ կողոպուտների մեջ: Գործողության ընթացքում նաեւ անցկացվել են ավելի քան տասը խուզարկություններ:
Նշվում է, որ ազգային ոստիկանության աշխատակիցներն առգրավել են, մասնավորապես, շուրջ 600 ոսկերչական զարդեր, 13 հազար եվրո եւ փաստաթղթեր: Իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ հաջողվել է բացահայտել շուրջ 40 հանցագործություն, որոնք կատարվել են Մադրիդի եւ Մուրսիայի ինքնավար հանրակցություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։