Բաժիններ՝

Թրամփն իրեն համարել է ԶԼՄ­-ների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն համարում է ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների կողմից խտրականության՝ պատմության մեջ ամենախոշոր արշավի զոհը: Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես խոսում եմ մոգոնված նորությունների մասին, որոնք քիչ չեն: Դրանք (ԶԼՄ-­ները) հիանալի հասկանում են, թե ինչ եմ ես ասում եւ հատկապես ինչ եմ նկատի ունենում»,­-ասել է նա՝ որպես առավել ցայտուն օրինակ նշելով The New York Times եւ The Washington
Post թերթերը, CBS, NBC եւ CNN հեռուստաընկերությունները:

«Պատմության մեջ դեռ չի եղել մի մարդ, ում մասին զանգվածային լրատվամիջոցները հրապարակեին այդքան շատ անազնիվ նյութեր, որքան իմ մասին: Ինչի մասին էլ որ խոսք լինի, ինչ դրական կամ հիանալի բան էլ որ հիշատակվի, նրանք այդ մասին գրում են բացասական տեսանկյունով»,­ -գանգատվել է նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031