Բաժիններ՝

Եղիսաբեթ Երկրորդը հավանություն տվեց Brexit­-ի մասին օրենքին

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես հավանություն է տվել Brexit­-ին վերաբերող օրենսդրությանը: Այդ մասին հայտնել է Sky News­-ը:

Այսպիսով օրենքն ուժի մեջ է մտել, եւ վարչապետ Թերեզա Մեյն իրավունքէ ստացել միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ԵՄ-­ին հարցում ուղարկել Լիսաբոնի պայմանագրի 50-­րդ հոդվածին համապատասխան:

Ավելի վաղ կառավարությունում հայտարարել են, որ ընթացակարգը կսկսվի մարտի վերջից ոչ շուտ:

Մարտի 14­-ին բրիտանական խորհրդարանը հաստատել է Brexit­ի գործընթացի գործարկման փաստաթուղթը՝ առանց ուղղումների, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս