Բաժիններ՝

Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավարը քրդերենը հայտարարել Է երկրորդ պետական լեզու

Իրաքի Քիրկուկի նահանգի ղեկավար Նայմադին Քարիմը հայտարարել է քրդերենը որպես երկրորդ պետական լեզու սահմանելու մասին՝ արաբերենի հետ հավասար, ինչպես նաեւ առաջարկել է քրդական դրոշները տեղադրել պետական բոլոր հիմնարկությունների վրա: Այդ մասին հայտնել է Rudaw քրդական հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Քարիմը քաղաքային ինստիտուտներին հղած իր գրավոր դիմումի մեջ ընդգծել է, որ «որոշվել է գործածել քրդերեն եւ արաբերեն լեզուները, քանի որ «դա երաշխավորվում է Իրաքի Սահմանադրությամբ»:

Ինչպես նշվում է, նահանգի ղեկավարը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ այն դեպքում, եթե պետական որեւիցե ինստիտուտ հրաժարվի կատարել այս որոշումը, նրա նկատմամբ դատական հետաքննություն կսկսվի:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, երկրորդ նամակում, որը հասցեագրված է Քիրկուկի նահանգային խորհրդին, քաղաքական գործիչը հորդորել է քրդական դրոշներ տեղակայել բոլոր պետական հաստատությունների եւ պետական ընկերությունների շենքերի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031