
Թուրքիայի դատարանը մերժել է Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը

Թուրքիայի դատարանը մերժել է գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի կողմից արված բողոքարկումը` ուժի մեջ պահելով կալանքի մասին որոշումը: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Դատարանի վճռով`կալանավորման մասին որոշումը դեմ չէ օրենքին, հետևաբար այն ուժի մեջ է մնացել:
Դենիզ Յուջելը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» և «ժողովրդին ատելության ու թշնամության» դրդելու հիմնավորումներով կալանավորվել էր փետրվարի 27-ին: Մարտի 6-ին նրա փաստաբանները բողոքարկել էին որոշումը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը նրան անվանել է «ահաբեկիչ» և «Գերմանիայի լրտես»: