
Չինաստանը և Սաուդյան Արաբիան 65 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի բանակցություններն անցել բարեկամական մթնոլորտում, կողմերը 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի տասից ավելի համաձայնագրեր են ստորագրել:
Այդ մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար
Չժան Մինը:
«Բանակցությունները հաջողությամբ են պսակվել: Ընդամենը մենք ստորագրել ենք 14 համաձայնագիր, որոնք վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտների, ներառյալ բնապաշարների յուրացումը, էներգետիկան, տիեզերքը, բարձր
տեխնոլոգիաները, ներդրումները, անվտանգությունը: Իսկ ընդամենը մենք ունենք համագործակցության 35 նախագիծ՝ 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,-նշել է դիվանագետը:
Չինաստանը թվով հինգերորդ երկիրն է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սաուդյան միապետի շրջագայության շրջանակներում, որը մեկնարկել է մարտի սկզբին:
Սաուդյան Արաբիայի թագավորն արդեն այցելել է Մալայզիա, Ինդոնեզիա, Բրունեյ եւ Ճապոնիա, հաղորդել էԷ ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP