Բաժիններ՝

Եգիպտոսը ՆԱՏՕ­-ին առընթեր դիվանագիտական առաքելություն է հիմնել

Եգիպտոսը պաշտոնապես հիմնել է Հյուսիսատլանտյան դաշինքին առընթեր երկրի դիվանագիտական առաքելություն: Համապատասխան հրամանագիրն ստորագրվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի կողմից եւ հրապարակվել պետական ԶԼՄ­-ներում:

Բացի այդ, հանրապետության ղեկավարի երկրորդ հրամանագրի համաձայն, «Բելգիայի Թագավորությունում Եգիպտոսի դեսպան Իհաբ Մուհամեդ Մուստաֆա Ֆաուզին նշանակվել է ՆԱՏՕ-­ին առընթեր ներկայացուցիչ»:

Ինչպես հայտնել է MENA գործակալությունը, դաշինքին առընթեր առաքելությունը հանդես կգա որպես կապող օղակ երկրի եւ ՆԱՏՕ­-ի միջեւ, ինչը կնպաստի համագործակցության ակտիվացմանը:

Ավելի վաղ ՆԱՏՕ­-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, ամփոփելով Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ կայացած հանդիպման արդյունքները, նշել է, որ այս ներկայացուցչության հիմնումը «կամրապնդի ՆԱՏՕ­ի եւ Եգիպտոսի փոխգործակցությունն ու գործընկերությունը»,-հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031