Բաժիններ՝

Ինտերպոլը կարմիր ծանուցում է տրվել ԿԺԴՀ-­ի չորս քաղաքացիների նկատմամբ

Ինտերպոլի կարմիր ծանուցում է տրվել ԿԺԴՀ-­ի չորս քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-­ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահվան գործով: Այս մասին  հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Մալայզիայի ոստիկանությանը:

Կարմիր ծանուցումը հրահանգում է որոշել այն մարդու գտնվելու վայրը եւ ձերբակալել նրան, ում անվամբ տրվել է կալանագիրը՝ արտահանձնման կամ օրենքին համապատասխան այլ գործողությունների համար: Փետրվարի վերջին Մալայզիայի իրավապահ մարմինները
դիմել էին Ինտերպոլին՝ ԿԺԴՀ-­ի չորս քաղաքացների հետախուզում հայտարարելու խնդրանքով:

Փետրվարի 13­-ին Քուալա Լումպուրի օդանավակայանում կատարված սպանության մեղադրանքներ են առաջադրվել երկու կանանց՝ Վիետնամի եւ Ինդոնեզիեայի քաղաքացիների: Ոստիկանությունը նաեւ կարծում Է, որ ԿԺԴՀ-­ի դեսպանության տարածքում թաքնվում են երկու կասկածյալներ: Բացի դրանից, ԿԺԴՀ-­ի եւս չորս քաղաքացիներ հեռացել են Քուալա Լումպուրից միջադեպի օրը եւ արդեն գտնվում են
Փենյանում, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031