Չաք Բերիի նոր ստուդիական ալբոմը կթողարկվի նրա մահվանից մի քանի շաբաթ հետո:
Ամենահարուստ ռուսաստանցիների վարկանիշը, որն ամեն տարի կազմում է Forbes հանդեսը, երկրորդ տարին անընդմեջ գլխավորել է «Նովատեկ»-ի եւ «Սիբուր»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը գնահատվում է 18,4 մլրդ դոլար (տարվա ընթացքում աճը՝ 4 մլրդ դոլար): Համաշխարհային վարկանիշում Միխելսոնն զբաղեցրել Է 46-րդ տեղը:
Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելելէ կնքահայր լինել։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 21-ին մեկնելու է ԱՄՆ:
«Արժանի գործընկեր-2017» բազմազգ զորավարժությունները «Ուժը գործընկերության մեջ է» նշանաբանի ներքո երրորդ անգամ անընդմեջ Վրաստանում կանցկացվեն այս տարվա հուլիսի վերջին:
Բրիտանացի հռչակավոր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ պատրաստվում է տիեզերք ուղեւորվել Virgin Galactic ընկերության տիեզերանավով:
Պեկինում հասարակական զուգարաններում զուգարանի թղթի գողության դեմ պայքարի յուրօրինակ եղանակ են մշակել։
Ամերիկյան լեգենդար ընտանիքի ներկայացուցիչ, ձեռնարկատեր Դևիդ Ռոքֆելլերը մահացել է 101 տարեկան հասակում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Դևիդ Ռոքֆելլերի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Ռոքֆելլերը կյանքից հեռացել է քնած ժամանակ, երկուշաբթի օրը Նյու Յորքի Պոկանտիկո Հիլզ քաղաքի իր տանը:
Չորս տարեկան ֆրանսիացի աղջնակը, միայնակ մնալով տանը, հեռախոսով զանգահարել է արտակարգ ծառայություններին, եւ պատասխանող ժանդարմը երեխայի հետ 45 րոպե զրուցել է մինչեւ նրա մոր վերադարձը:
Դիարբեքիրի Լիջե գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ գործողությունների ժամանակ թուրքական զինված ուժերը նոր կորուստներ են գրանցել:
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալել է Գերմանիայի 3 քաղաքացիների:
Belta գործակալության փոխանցմամբ՝ ռուս-բելառուսական համատեղ զորավարժանքները կազմակերպելու հարցով կայացած խորհրդակցության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանից Բելառուս տարանցիկ չվերթ իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր: Նրա խոսքով՝ ինքնաթիռն ուղևորվում էր եվրոպական երկրներից մեկը:
Վանի նահանգի Չալդըրան շրջանում թուրքական ոստիկանության կողմից Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում մեծ թվով կասկածյալներ են ձերբակալվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հասցեին հնչեցված «նացիստական» նոր մեղադրանքներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է եվրոպացի հինգ պատգամավորների մուտքը երկիր, որոնք մարտի 19-ին եռօրյա այցով ժամանել են Ղրիմ:
Եվրախորհրդի նախագահը Brexit-ի շուրջ բանակցությունների վերաբերյալ ռազմավարության նախագիծը ԵՄ-ի մնացած երկրներին կներկայացնի Լոնդոնի կողմից ծանուցումն ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կարգադրել է անհապաղ վերսկսել Աֆղանստանի հետ սահմանի անցակետերի աշխատանքը, որոնք մեկ ամիս փակվել էին երկրում հակաահաբեկչական արշավի շրջանակներում:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Դոնբասում ուժային գործողության սկսվելուց ի վեր 2629 ուկրաինացի զինվորականների զոհվելու, եւս 9453-ի վիրավորվելու մասին։
օրինագծերի փաթեթի վրա, որոնք ենթադրում են Օպերատիվտեխնիկական գործակալության ստեղծում, որը պետք է գաղտնի լրտեսություն իրականացնի։
Մալայզիայի ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հաստատել է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի սպանության գործում հայտնվել են նոր կասկածյալներ, որոնք ԿԺԴՀ-ի քաղաքացիներ են:
«Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ-ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,-նշել է Շուլցը:
Մոսկվայից ժամանած բլոգեր Անտոն Նոսիկը համարձակություն է դրսևորում ազատորեն խոսել և կարծիք հայտնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:
Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը կանգնեցվել է հովացման համակարգում արտահոսքի հայտնաբերման պատճառով:
Սիրիայում կարգավորման պարամետրերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ խաղաղ գործընթացի մասնակիցներին կհաջողվի համաձայնության գալ բանակցություններում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Դանիայի կառավարությունը մարտի 20-ին կմարի արտարժույթով 1,5 միլիարդ դոլար գումարի վերջին վարկը:
Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը մարտի 19-ին հանդիսավոր արարողությամբ պարգևատրել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին:
Եվրամիության կազմից գուրս գալու մասին հայտարարած Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետեւի հանրակցության անդամ մեկ այլ երկիր:
Դամասկոսի Ճոպար թաղամասում այսօր ահաբեկիչների արձակած հրթիռների պայթյունից հրկիզվել է Փամպուքյան ընտանիքի բնակարանը, որ գտնվում է Ֆարես Խուրի պողոտայում: