Բաժիններ՝

Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս երկու պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Բերդան Օզթուրքը և Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել են: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Արդահանում ձերբակալվելուց հետո պատգամավորները տարվել են դատարան:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը,
ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր կալանավորված են:

Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031