Բաժիններ՝

Անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը

Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունում կայացած աճուրդում անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը: Այդ մասին հայտնել է New York Times թերթը՝ վկայակոչելով C&T Auctioneers աճուրդային տունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ 1945 թվականի ապրիլին ֆոտոալբոմը խորհրդային զինվորը գտել է Հիտլերի բունկերում՝ Եվա Բրաունի ննջարանում, եւ այնուհետեւ հանձնել բրիտանացի լուսանկարիչ Էդվարդ Դինին եւ դոկտոր Ռիչարդ Դիմբլբիին:

Ալբոմում կան Հիտլերի սեւ­սպիտակ լուսանկարներ՝ Յոզեֆ Գեբելսի, Հերման Գյորինգի եւ Հայնրիխ Հիմլերի ընկերակցությամբ, ինչպես նաեւ ավտոշարասյունով ֆյուրերի անցնելու նկարները՝ նրան ողջունող բազմության միջով:

Ֆոտոալբոմի նախապես գնահատված էր ավելի քան 18 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031