Բաժիններ՝

Իսրայելի օդուժը ոչնչացրել է ՀԱՄԱՍ­-ի օբյեկտները Գազայի հատվածում ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ՀԱՄԱՍ-­ի երկու դիրք են խոցել Գազայի հատվածում ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին  ասված է Իսրայելի բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան Գազայի հատվածից իրականացված հրթիռային գրոհին Իսրայելի օդուժն այսօր ՀԱՄԱՍ­-ի երկու դիրքերի հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսային մասում»,­-նշել են զինվորականները:

Դրանից մի քանի ժամ առաջ պաղեստինյան ծովամերձ միջատարածքից արձակված հրթիռը «պայթել էր չբնակեցված տեղանքում՝ Բեեր Շեւա քաղաքից հյուսիս­արեւելք գտնվող Սդոթ­Նեգեւ տարածաշրջանային խորհրդի շրջանում»,-հայտնել են բանակային մամուլի ծառայությունում:

Նրա տվյալներով՝ տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031