Բաժիններ՝

Չեղյալ են համարվել ՆԱՏՕ­-ում Թուրքիայի և Ավստրիայի համատեղ կրթական ծրագրերը

Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ­ում նրանց համագործակցության վրա: Ֆրանսիական AFP-­ին ՆԱՏՕ­ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:

«Թուրքիան ծրագրի հետ խնդիր չունի: Խնդիր ունի Ավստրիան, որը բացահայտ հայտարարել է, որ դա սկզբունքի և արտաքին քաղաքականության հարց է»,­-նշել է աղբյուրը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031