Բաժիններ՝

Քլինթոնը չի բացառել Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը. TMZ

ԱՄՆ-­ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն նոյեմբերյան ընտրություններում տանուլ տվեց նախագահ Դոնալդ Թրամփին, դիտարկում է Նյու Յորքի քաղաքագլխի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման հնարավորությունը: Այս մասին հայտնել է TMZ ինտերնետ­ռեսուրսը:

Իներնետ-­ռեսուրսի աղբյուրների տվյալներով՝ քաղաքական շրջանների ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական զրույցի ժամանակ, որը կայացել է անցյալ ամսին Նյու Յորքում, Քլինթոնը չի բացառել, որ կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ­-ի ամենամեծ քաղաքի քաղաքագլխի պաշտոնի համար: Ինչպես գրել է պորտալը, դեմոկրատն ընդգծել է, որ «իրապես դիտարկում է» այդ հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031