Բաժիններ՝

«Մենք գործ ունենք ահաբեկչության հետ». Օլանդը՝ ԱՄՀ-­ի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունի մասին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը։

«Մենք գործ ունենք ահաբեկչության հետ, այլ բան չես ասի, երբ խոսքը վերաբերում Է ծրարում զետեղված պայթուցիկ սարքին»,­-ասել էՕլադը

Տուլոն կատարած ուղեւորության ընթացքում: Նրա խոսքով՝ իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն մեղավորներին գտնելու եւ պատժելու համար:

Պետության ղեկավարն այս հայտարարությունն արել է միջադեպի վերաբերյալ մանրամասնությունների հայտնվելուց առաջ: Ինչպես նշել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն, խոսքը ռումբի մասին չէ, պայթուցիկ սարքի հիմքը հրատեխնիկն  է եղել: ԱՄՀ-­ի տուժած աշխատակցուհին թեթեւ վերքեր է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031