Բաժիններ՝

Կիմ Չեն Նամի ընտանիքը Մալայզիայի իշխանություններին է հանձնել նրա մարմինը տնօրինելու իրավունքը

Քուալա Լումպուրի օդանավակայանում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-­ի առաջնորդ Կիմ Չեն Ընի երբոր ընտանիքը Մալայզիայի իշխանությունների հայեցողությանն է թողել նրա մարմինը տնօրինելու որոշումը:

Այդ մասին հայտնել է CGNT հեռուստաալիքը՝ հղում անելով մալայզիական ոստիկանությանը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, այսօր Մալայզիայի ոստիկանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ Կիմ Չեն Նամի ընտանիքը Մալայզիայի իշխանություններին Է հանձնել նրա մարմինը տնօրինելու իրավունքը:

Մարտի 15-­ին Ահմադ Զահիդ Համիդին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն բացառում, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀ-­ում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:

«Մենք դիտարկում ենք երկրի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու բոլոր հնարավորությունները»,­-ասել Է նա, պատասխանելով համապատասխան հարցին: Նրա խոսքով՝ «այս կապակցությամբ ԿԺԴՀ­-ի ներկայացուցիչների հետ պաշտոնական կոնսուլտացիաներ են անցկացվում մարտի 13-­ից»:

Բացի այդ, փոխվարչապետն ընդգծել է, որ Քուալա Լումպուրի օդանավակայանում զոհված Կին Չեն Նամի ինքնությունը «որոշվել է ԴՆԹ-­ի նմուշի շնորհիվ, որը վերցվել էր հանգուցյալի երեխաներից մեկից»:

Փորձաքննության մանրամասները եւ նմուշների ստացման եղանակը նա չի բացահայտել: Ենթադրվում է, որ հատուկ դրա համար Մալայզիա է ժամանել հանգուցյալի որդին՝ Կիմ Չեն Սոլը, սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չի եղել: Միաժամանակ երկրի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթհասիվամը մարտի 13-­ին հայտարարել էր, որ իշխանությունները հանգուցյալի ընտանիքին երեք շաբաթ են տալիս դիարանից մարմինը վերցնելու համար: Հակառակ դեպքում բացառված չէ դիակիզումը Մալայզիայի տարածքում:

Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13­-ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարը հայտնել -, որ մահը վրա է հասել արգելված նյարդակաթվածահարական VX (վի­Էքս) նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս