
Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին. Բավարիայի վարչապետ

Բավարիայի վարչապետ Հորստ Զեեհոֆերը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մոսկվա կժամանի մայիսի 2-ին: Նա հույս ունի հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է Frankfurter Allgemeine Zeitung-ը:
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Լենտա.ռու»ին հայտարարել Է, որ «այցը» համաձայնեցված է եւ
պատրաստվում է:
Ներկայում Զեեհոֆերը եռօրյա այցով գտնվում է Մոսկվայում: Բավարիայի վարչապետը ժամանել Է Գերմանիայի 60 քաղաքական գործիչներից եւ բիզնեսմեններից բաղկացած պատվիրակության ուղեկցությամբ:
Ինչպես նշում է հրատարակությունը, հայտարարված այցի նպատակը կդառնա տնտեսական կապերի վերականգնումը, որոնք ընդհատվել են Եվրամիության հակառուսական պատժամիջոցներով, ինչպես նաեւ միջազգային ճգնաժամերի կարգավորման գործում Ռուսաստանի դերի քննարկումը: