«Թուրքիայում ահաբեկչության ռիսկը շատ մեծ է». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում  հայտարարություն է   տեղադրել, որում  ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ճամփորդությունների վերաբերյալ զգուշացումների բաժնում, Թուրքիայի հետ կապված ասվում է, որ թեև թուրքական իշխանությունները ահաբեկչության դեմ պայքարում  արդյունավետ քայլեր են ձեռնարկում, բայցևայնպես ահաբեկչության  վտանգը այդ երկրում դեռևս չի նվազել:

Հիշեցվում է նաև, որ  Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո իրավիճակը երկրում թեև համեմատաբար խաղաղվել է, սակայն դեռ կան անվտանգության որոշակի հարցեր: Բացի այդ էլ Թուրքիայում շարունակվում է գործել արտակարգ դրությունը:

Բրիտանիայի արտգործնախարարությունը զգուշացնում է որ Թուրքիայում հնարավոր ահաբեկչական գործողությունները կարող են թիրախավորել օտարերկրյա քաղաքացիներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031