Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում սկսվել է վաղաժամկետ քվեարկությունը

Կորեայի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ են մայիսի 4-­ին մասնակցել երկրի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը: Ինչպես հայտնել է Ազգային ընտրական հանձնաժողովը (ԱԸՀ), առավոտյան ժամը 9-­ի (Երեւանի ժամանակով ժամը 04:00-­ի) դրությամբ քվեաթերթիկները տուփերի մեջ էր գցել ավելի քան 590 հազար մարդ։

«Սպասվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը, որը կտեւի մինչեւ մայիսի 5-­ը, կմասնակցեն էլ ավելի շատ ընտրողներ»,­այդ կապակցությամբ նշել է ԱԸՀ-­ն: Այսպես, 2014 թվականին անցկացված տեղական ընտրություններում վաղօրոք քվեարկել էր երկրում գրանցված 42,4 մլն ընտրողների 11,5 տոկոսը կամ ընտրություններին ներկայացած բոլոր քաղաքացիների 20,2 տոկոսը:

Բոլոր քվեաթերթիկները պահվելու են կնքված չհրկիզվող պահարաններում, որոնք կբացեն միայն մայիսի 9-­ի երեկոյան նախագահական ընտրությունների ավարտվելուց հետո:

Պետական բարձրագույն պաշտոնի համար այժմ պայքար են մղում 13 հավակնորդներ, գրանցված թեկնածուներից եւս երկուսն ավելի վաղ հրաժարվել են նախընտրական մրցարշավին մասնակցելուց: Վերջին սոցոլոգիական ուսումնասիրության համաձայն, առայժմ նրանցից առավել մեծ ժողովրդականություն է վայելում «Տոբուրո» լիբերալ Դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ Մուն Չժե Ինը: Նրան ցուցաբերվող աջակցության վարկանիշը կազմում է 42,2 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Լուսանկարը` REUTERS

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031