Բաժիններ՝

Մակրոնի և լե Պենի հեռուստաբանավեճին հետևել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ

Ֆրանսիայի նախագահի թեկնածուների՝ «Հառաջ» շարժման առաջնորդ, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենի մայիսի 3-­ի հեռուստաբանավեճին ֆրանսիական հեռուստատեսության ալիքներով հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ։

Ինչպես հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Mediametrie ընկերությանը, TF1 եւ France2 ալիքներով, որոնք բանավեճի կազմակերպիչներն էին, բանավեճի ընթացքին հետեւել են 15,1 հեռուստադիտողներ: Եվս ավելի քան մեկ միլիոն մարդ հեռուստաբանավեճը դիտել է այլ ալիքներով, որոնք նույնպես հեռարձակում են իրականացրել:

Հարցման տվյալներով, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել է Elabe հետազոտական ինստիտուտը, ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել Մակրոնին: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նախապատվությունը Մակրոնին է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, լե Պենին՝ 34 տոկոսը: Հարցվածների եւս 3 տոկոսը դժվարացել է նշել հաղթողին: Մակրոնը հաղթանակ է տարել նաեւ Figaro թերթի կայքում անցկացված հարցման ընթացքում՝ ապահովելով ձայների 64 տոկոսը՝ 36 տոկոսի դիմաց:

Բանավեճը շարունակվել է 160 րոպե, եւ այդ ամբողջ ժամանակ երկու թեկնածուներն էլ չեն դադարել միմյանց դեմ խիստ մեղադրանքներ ներկայացնելուց: Մարին լե Պենն ընդդիմախոսին անվանել է «վայրի գլոբալացման, անկայունության, Uber­-ականացման, մեծ գործարարության կողմից տնտեսության հափշտակման թեկնածու, որը երջանիկ կլինի «Ֆրանսիան վաճառելու եղած­չեղածով եւ կորցնելու վերահսկողությունը նրա նկատմամբ»:

Մակրոնն, իր հերթին, ծաղրել է 48­ժամյա Լը Պենի տնտեսական ծրագիրը՝ հատուկ ուշադրություն նվիրելով եվրոյից հրաժավելու նրա պլանների հակասականությանը: Մակրոնը նրան անվանել է «գերագույն քրմուհի, որը սարսափ Է քարոզում»՝ հավելելով, որ նա շատ բան է ասում, բայց քիչ բան անում: Նրա խոսքով՝ Լը Պենը ոչինիչ չի առաջարկում, բացի պարտվողականությունից:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23­-ին կայացած առաջին փուլում Մակրոնը հավաքել է ձայների 24,01 տոկոսը, լե Պենը՝ 21,3 տոկոսը: Երկրորդ փուլը նշանակված է մայիսի 7­-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս