Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում ահաբեկչություն է կանխվել:
WannaCry ցանցահենային վիրուսը, որն ավելի վաղ կազմակերպությունների եւ հիմնարկների համակարգչային համակարգեր էր կազմալուծել աշխարհի ավելի քան 150 երկրներում, շարունակել է տարածվել Ասիայի երկրներում, ինչի մասին հայտնել է Associated Pressը։
Բոլոր հակամարտությունների կողմերը պետք է հրաժարվեն իրենց պատրանքներից եւ գիտակցեն, որ ներկայում անկարելի է շահել պատերազմը, կան միայն պարտվողներ:
Շուրջ 2,5 հազար զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիսարեւելքի ՎարմինսկոՄազուրսկի վոյեվոդություն):
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը:
Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բիթլիսի նահանգապետարանը:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչն արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենի ձերբակալման փաստին՝ կոչ անելով հարգել ժողովրդավարական չափորոշիչները:
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան:
Ռուսաստանը հավանություն է տալիս «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին, որն իր թեկնածությունն առաջադրել է երկրորդ ժամկետով, ստացել է երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի աջակցությունը, որն Իսլամական Հանրապետության բարենորոգչական շարժման ղեկավարներից մեկն է:
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում Եվրոպայի եւ Ասիայի շուրջ 50 երկրներ:
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը:
Թուրքիայի ընդհատակյա հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, ով դատապարտված է 66 տարվա ազատազրկման, նոր ցուցմունք է տվել, որտեղ խոսել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները մի քանի արձաններ եւ հարթաքանդակներ ԵՆ ոչնչացրել Սիրիայի արեւելքի Դուրա Եվրոպոս ավանում, ինչի մասին հաղորդել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»:
Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, առաջատարն է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի տարածաշրջանային ընտրություններում:
Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ (64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար։
Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում` Ռուսաստանի մոտ:
Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը:
Ռուսամերիկյան գործող հարաբերությունները չեն պատասխանում պաշտոնական Վաշինգտոնի և ողջ աշխարհի շահերին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար:
Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, արդեն նշանակումներ է արել Ելիսեյան պալատի համակարգում:
Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակեց երկրի նախագահ:
Ռուսաստանի Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերը (ՀՀՆՀ) մայիսի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23։30-ին հայտնաբերել են ԿԺԴՀ տարածքից բալիստիկ հրթիռի արձակում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Մեր ինժեներներն ավելացրել են վնասաբեր ծրագրի հայտնաբերման ու պաշտպանության միջոցներ, որը ստացել է Ransom:Win32.WannaCryp անվանումը»
Եթե մի քանի օր առաջ կային հույսեր, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները սկսում են բարելավվել, ապա ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պաշտոնատար անձանց խոսքերը մի տեսակ խաչ են քաշում այդ հնարավորության վրա: