
Դիարբեքիրի ավիաբազայում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող Դիարբեքիրի 8-րդ ավիացիոն ռազմաբազայում ահաբեկչություն է կանխվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ»-ը, ռազմաբազայի տարածք մուտք գործած մեքենաներից մեկի տակ պայթուցիկ է հայտնաբերվել: Մեքենան դուրս է բերվել տարածքից, իսկ մասնագետները սարքավորումների միջոցով վնասազերծել են պայթուցիկը: Կատարվածի առնչությամբ կան ձերբակալվածներ: