«ԵԱՏՄ-ի արտաքին կապերը վստահորեն ընդլայնվում են». Պուտին
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում Եվրոպայի եւ Ասիայի շուրջ 50 երկրներ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ԵԱՏՄ-ի արտաքին կապերը վստահորեն ընդլայնվում են: Նրա հետ համագործակցության նկտատմամբ հետաքրքրություն են դրսեւորում Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի շուրջ 50 պետություններ»,-ասել է Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած կլոր սեղանի նիստում:
Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առեւտրի շուրջ, կոնսուլտացիաներ սկսելու շուրջ պայմանավորվածութուններ են ձեռք բերվել Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ:
Ռուսաստանն, ասել է պետության ղեկավարը, մեծ ուշադրություն է դարձնում ԵԱՏՄ-ի զարգացմանը, միավորումը անցած տարիներին լուրջ հաջողությունների է հասել ընդհանուր շուկայի ձեւավորման եւ ամրապնդման գործում: ՌԴ նախագահի խոսքով՝ ԵԱՏՄ-ի գործունեությունը թույլ տվեց զգալի չափով չեզոքացնել մասնակից պետությունների տնտեսության վրա անբարենպաստ կոնյունկտուրայի ազդեցությունը,
հաղորդել է ՏԱՍՍ-ը: