Բաժիններ՝

«Մետաքսի ճանապարհի ռազմավարությունը տարածաշրջանի անվտանգություն է պահանջում». Սի Ցզինպին

«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք է վեճերը լուծեն երկխոսության միջոցով: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-­ի նախագահ Սի Ցզինպինը:

«Մեկ գոտի-մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում է խաղաղ շրջակա իրադրություն, բոլոր երկրները պետք է ուժեղացնեն համագործակցությունը, տարաձայնությունները լուծեն երկխոսության միջոցով… համատեղ ապահովեն
տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»,­-ասել է Չինաստանի ղեկավարը «Մեկ գոտի -մեկ ուղի» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի համաժողովում:

Չինաստանը 2013 թվականից հայտարարել է «Մեկ գոտի-մեկ ուղի» տնտեսական զարգացման ռազմավարության մասին, որը նպատակամղված է ենթակառուցվածքի ստեղծմանը եւ Եվրասիայի երկրների միջեւ փուխադարձ կապերի հաստատմանը:

Ռազմավարությունը ներառում է զարգացման երկու հանգուցային ուղղություն. Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի եւ ծովային Մետաքի ճանապարհ: Խոսքը վերաբերում է առեւտրական միջանցքի ստեղծմանն Արեւելքից Արեւմուտք արտոնյալ պայմաններով ապրաքների ուղղակի մատակարարումների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս