Լեհաստանում զորավարժություններ են մեկնարկել ՆԱՏՕ-ի գումարտակի մասնակցությամբ
Շուրջ 2,5 հազար զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիսարեւելքի ՎարմինսկոՄազուրսկի վոյեվոդություն): Այդ մասին, հայտնել է PAP գործակալությունը:
«Զինվորները պաշտպանելու են տարածքը, իսկ հրամանատարներն ստուգելու են բազմազգ ստորաբաժանման ղեկավարման եղանակները»,հայտարարել է 15րդ մեքենայացված բրիգադի հրամանատար գեներալ Յարոսլավ Գրոմաձինսկին:
«Վարժանքների ընթացք գումարտակը ենթարկված է 15-րդ մեխանիզացված բրիգադին, ուստի մենք գումարտակը ղեկավարելու ենք բրիգադի միջոցով»,-պարզաբանել է նա:
Օժիշեի զինափորձարանում տեխնիկան կօգտագործվի բոլոր այն զորատեսակների կողմից, որոնք մտնում են բրիգադի կազմի մեջ, այդ թվում՝ տանկերի ստորաբաժանումը, հետեւակի մարտական մեքենաներ, ինչպես նաեւ հրետանի եւ հակաօդային պաշտպանության ուժեր:
2016 թվականին Վարշավայում կայացած գագաթնաժողովում դաշինքը որոշում ընդունեց Լատվիայում, Էստոնիայում եւ Լեհաստանում այս երկրների խնդրանքով բազմազգ գումարտակներ տեղակայել ռոտացիայի հիման վրա: Այդ ժամանակ էլ որոշվեց, որ Լատվիայում տեղակայված գումարտակի զորակազմի միջուկը կներկայացնի Կանադան, Լիտվայում՝ Գերմանիան, Էստոնիայում՝ Մեծ Բրիտանիան, իսկ Լեհաստանում՝ ԱՄՆ-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: