Բաժիններ՝

Ռուսաստանի հետ ընթացիկ հարաբերությունների վիճակը վնաս է պատճառում ԱՄՆ­-ին և ողջ աշխարհին. Թիլերսոն

Ռուս­ամերիկյան գործող հարաբերությունները չեն պատասխանում պաշտոնական Վաշինգտոնի և ողջ աշխարհի շահերին: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-­ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Կարծում եմ՝ շատերն են տեսնում, որ դա աշխարհի համար օգտակար չէ: Ընդհանրապես օգտակար չէ մեզ` ամերիկացիների համար, մեր ազգային անվտանգության շահերի համար, որպեսզի այդ հարաբերությունները մնան այսպիսի ցածր մակարդակի վրա: Արդյոք կարող ենք մենք սա ուղղել՝ տեսնենք»,­-NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է պետքարտուղարը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ դեմ է երկու երկրների հարաբերություններին վերագրվող restart տերմինի օգտագործմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս