Բաժիններ՝

Հյուսիսկորեական հրթիռն ընկել է ՌԴ տարածքից 500 կմ հեռու

Ռուսաստանի Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման համակարգերը (ՀՀՆՀ) մայիսի 13-­ին Մոսկվայի ժամանակով ժամը 23։30-­ին հայտնաբերել են ԿԺԴՀ տարածքից բալիստիկ հրթիռի արձակում, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բալիստիկ թիրախը ուղեկցվում էր ՀՀՆՀ միջոցներով մինչև Ճապոնական ծովի կենտրոնում (Ռուսաստանի տարածքից մոտ 500 կմ հեռու) ընկնելը 23 րոպեների ընթացքում»,­-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում, որն ստացել է «Ինտերֆաքս»­-ը։

«Հյուսիսկորեական հրթիռի թռիչքի հետագիծը անցել է ՌԴ տարածքից հեռացող ուղղությամբ և նշանակալի հեռավորության վրա»,-հայտնել են ռազամական գերատեսչությունում և հավելել, որ հրթիռի արձակումը ՌԴ­-ի համար ոչ մի վտանգ չի ներկայացրել։ ԿԺԴՀ­-ն փորձարկել է միջին հեռավորության բալիստիկ հրթիռ, որը, 700 կմ թռչելով, ընկել է Ճապոնական ծովում։

Լուսանկարը՝ epa

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031