Բաժիններ՝

Պուտինն ակտիվ աջակցություն է խոստացել «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին

Ռուսաստանը հավանություն է տալիս «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ: Այդ մասին հայտարարել է ՌԴ-­ի նախագահ Վլադիմիր Պուտինը,«Ինտերֆաքս»­-ը:

«Այն ամենն, ինչ առաջարկվում է, արդի զարգացման ընդհանուր ուղղության մեջ է, չափազանց անհրաժեշտ է եւ վերին աստիճանի պահանջված: Հենց այդ պատճառով է Ռուսաստանը ոչ միայն հավանություն տալիս «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին, այլեւ ակտիվորեն կմասնակցի դրա իրագործմանը չինացի գործընկերների եւ, անշուշտ, բոլոր մյուս շահագրգիռ երկրների հետ համատեղ»,­ մայիսի 15­-ին Պեկինում ասել է նախագահ Պուտինը «Մեկ գոտի-մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս