Բիթլիսում պարետային ժամ է հայտարարվել
Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բիթլիսի նահանգապետարանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ պարետաային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում կարվի:
Պարետային ժամ է հայտարարվել Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում: