Բաժիններ՝

Պորոշենկոն բացատրել է, թե ինչու է իր որդին կրել «ռուսական» վերնաշապիկ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար: Ինչպես փոխանցում է  «Ռիա­նովոստի»­-ն, ավելի վաղ ուկրաինական ԶԼԿՄ­-ները հրապարակել էին Պորոշենկոյի որդու տվյալ լուսանկարը, ինչի կապակցությամբ բազմաթիվ ուկրաինացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել:

Պորոշենկոն բացատրել է, որ լուսանկարն արվել է հելլոուինի տոնի ժամանակ, և իր որդին սվերնաշապիկը կրել է որպես այդ տոնին նվիրված կոստյում:

«Ես կարծում եմ, որ անգամ հելլոուինին նման գործելաոճն անընդունելի է, այդ թեմայով ես խոսակցություն եմ ունեցել իմ 15-­ամյա որդու հետ: Վստահեցնում եմ, ես գտել եմ ճիշտ խոսքեր, որպեսզի նա ամեն ինչ հասկանա: Բայց դա նրա վերնաշապիկը չէ, ինքն այն առօրյա կյանքում չի օգտագործում»,­-ասել է Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031