Բաժիններ՝

Էմանուել Մակրոնը նոր նշանակումներ է արել

Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, արդեն նշանակումներ է արել Ելիսեյան պալատի համակարգում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-­ը, գլխավոր քարտուղար է դարձել Ալեկսի Կոհլերը, ով նախկինում աշխատել է պետական ներգրավվածության տնտեսական ակտիվության գործակալությունում:

Նա այնտեղ զբաղեցրել է ֆինանսների նախարար Պիեր Մոսկովիսի գրասենյակի տնօրենի տեղակալի պաշտոնը: 44-­ամյա Կոհլերը Ֆրանսիայի էլիտար ENA դպրոցի շրջանավարտ է, ղեկավարել է երկրի էկոնոմիկայի նախարարության ապարատը, երբ Մակրոնը գլխավորում էր այդ գերատեսչությունը:

Հայտնի է նաև, որ Գերմանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ֆիլիպ Էթյենը կդառնա դիվանագիտական հարցերով նախագահի խորհրդականը: Նախագահի գրասենյակի տնօրեն է նշանակվել Պատրիս Ստրոզդան: Նա ավարտել է ադմինիստացիայի ազգային էլիտար դպրոցը: Նախկինում Ստրոզդան վարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնում էր, սակայն շուտ լքել էր այն:

Մակրոնի հատուկ խորհրդական է նշանակվել 30-­ամյա Իսմայիլ Էմելիենը: Դա ֆրանսիական հանրապետության ղեկավարի օգնականի ամենակարևոր պաշտոնն է:

Համաձայն գործակալության տվյալների` նոր կառավարության կազմը և նախարարների կաբինետի ղեկավարին Մակրոնը կհայտարարի երկուշաբթի օրը` մայիսի 16-­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս