Բաժիններ՝

Իր պատվին կազմակերպված ընդունելությանը Էմանուել Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին

Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը: Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie­-ն, Մակրոնը ջերմորեն ողջունել է Վիգեն Չիտեչյանին: Ընդունելությունը կազմակերպել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Ելիսեյան պալատում մայիսի 14-­ին տեղի է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության 8­-րդ նախագահի երդմնակալության արարողությունը Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսը Էմանուել Մակրոնին հռչակել է երկրի նախագահ:

Ապրիլի 24-­ին Մակրոնը Փարիզում մասնակցել էր Հայոց ցեղասպանության 102­-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծաղիկներ խոնարհել Կոմիտասի հուշարձանին: Նա հայտարարել է նաև Հայոց ցեղասպանության ժխպտումը քրեականացնող օրինագծի ընդունման կարևորության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս