Բաժիններ՝

Microsoft-ն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները

Microsoft ընկերությունը հայտարարել է իր օգտատերերի պաշտպանության միջոցների ուժեղացման մասին բրիտանական բժշկական հաստատությունների վրա հարձակումներից հետո, հայտնում է Reuters-ը:

«Մեր ինժեներներն ավելացրել են վնասաբեր ծրագրի հայտնաբերման ու պաշտպանության միջոցներ, որը ստացել է Ransom:Win32.WannaCryp անվանումը»,- գործակալությունը մեջբերում է ընկերության ներկայացուցչի խոսքերը:

Նրա տեղեկություններով՝ Microsoft-ն աշխատում է իր հաճախորդների հետ՝ հավելյալ օգնություն տրամադրելու նպատակով:
Ավելի վաղ հաղորդվել էր, ողջ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների համակարգչային համակարգերը շարքից դուրս են եկել լայմասշտաբ կիբերհարձակումների հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031