Բաժիններ՝

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշևան

Կյանքի 95­-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են թատրոնում: Հայրենական մեծ պատերազմին մասնակցած դերասանուհին ծանր հիվանդությունից հետո գիշերը մահացել իր տանը:

Հրաժեշտի եւ հուղարկավորման ժամանակն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ, ասել է թատրոնի ներկայացուցիչը: Իրինա Կարտաշեւան ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 4-­ին: 1947 թվականից ծառայել է Մոսսովետի անվան թատրոնում: Թատերական
աշխատանքներից բացի, նա մասնակցել է բազմաթիվ կինոֆիլմերի կրկնօրինակմանը, որոնց թվում են՝ «Հռոմեական արձակուրդներ», «Ռոկոն եւ նրա եղբայրները», «Ֆանտոմասը Սքոթլանդ­Յարդի դեմ», «Զորրո», «Զուտ անգլիական սպանություն» ֆիլմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031