Ներկայում ԴԱԻՇ-ի զինյալները վերահսկում են սիրիական տարածքների 70 տոկոսը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է TASS-ը:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաստատել է, որ նոյեմբերին ինքն ու ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզը գաղտնի հանդիպում են ունեցել Օմանում:
Երեկ երեկոյան Գերմանիայի Յանսդորֆ (Սաքսոնիա) քաղաքից ոչ հեռու 30 մարդ հարձակվել է փախստականներ տեղափոխող ավտոբուսի վրա: Այս մասին հայտնում է Bild-ը:
Անկարան կոչ է անում Մոսկվային հանգստություն պահպանել, սակայն թուրքական կողմի համբերությունն անսպառ չէ: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
Լոնդոնի հյուսիսում անցկացված ոստիկանական օպերացիայի ժամանակ 1 մարդու են գնդակահարել, Սքոթլանդ Յարդից հայտնել են BBC-ին:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:
Այսօր Թուրքիայի 10 քաղաքներում անցկացված «զուգահեռ պետություն» օպերացիայի ժամանակ որոշում է կայացվել կալանավորել տասնյակ մարդկանց, հայտնում է DHA-
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայում ծագած կռիվը, հայտնում է ուկրաինական «Վեստի» թերթը:
Սիրիացի փախստականներ փոխադրող հերթական օդանավն է վայրէջք կատարել Կանադայում: globalnews-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կանադայի վարչապետը, երկրի այլ պաշտոնյաների հետ անձամբ դիմավորում օդանավից դուրս եկող առաջին ընտանիքին:
«Մենք հավատում ենք, որ եկել է ժամանակը, որ ավելի քան մեկամյա դադարից հետո նախագահները հանդիպեն ու կոնստրուկտիվ քննարկեն կարգավորման հետագա քայլերը»:
Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ ժողովրդական պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն:
ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն մեղադրել է երկու սպանություն կազմակերպելու մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր կարող են նոր սադրանքներ իրականացնել Սիրիայում ռուսական ուժերի դեմ, հայտնում է Gazeta.ru-ն:
Նվազագույնը 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող Թել-Թամեր քաղաքում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նավթի գները շարունակում են նվազել՝ հասնելով նոր նվազագույն ցուցանիշների: Դրանք շաբաթվա ընթացքում նվազել են ավելի քան 8%-ով ՕՊԵՔ-ի կողմից նոյեմբերին նավթի արդյունահանման ծավալների մեծացման ֆոնի վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը մեղադրել է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին Եմենի դպրոցների վրա հարձակումներ գործելու մեջ, գրում է korrespondent.net-ը:
Վրաստանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով կպատասխանեն Ռուսաստանի կողմից Վրաստանի օդային տիրույթի խախտմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի ղեկավար Թեդո Ջափարիձեն, գրում է «Գրուզիա օնլայնը»: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ցխինվալի շրջանի կողմից երկրի օդային տիրույթը խախտել է ռուսական «Մի-8» ուղղաթիռը: Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ «ռուսական «Մի-8» ուղղաթիռը հատել է օկուպացված սահմանն […]
Թուրքիայի Կյուտախյա նահանգում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 1 մարդ, 38-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել ԴԱԻՇ-ի ռուս դահիճ Անատոլի Զեմլյանկայի նկատմամբ, ով, ենթադրաբար, պատկերված է ԴԱԻՇ-ի տարածած տեսահոլովակում:
Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս միջազգային օդանավակայանում ձերբակալվել է ճանաչված Today’s Zaman թերթի նախկին գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենեշը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Թուրքիայի ոստիկանությունն անցկացնում է խոշոր հակաահաբեկչական օպերացիա Ստամբուլի 17 շրջաններում, գրում է թուրքական Milliyet թերթը:
«Էդիրնե Գաբուի» գերեզմանատան հայկական հատվածում են ամփոփված 1915 թվականին Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան հանված քսան հնչակյանները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրականապես մերժել է Իրաքից դուրս բերել իր զինվորականներին, ավելին, քաղաքական գործիչը նախազգուշացրել է, որ մոտ ժամանակներս կարող է ավելացնել զինվորականների թիվը Իրաքի հյուսիսում:
Իրաքը փակել է իր իր առևտրային ներկայացուցչությունը Ստամբուլում՝ որպես բողոքի նշան այն բանի, որ այդ երկրի իշխանությունները զինվորականներ են ուղարկել Իրաքի Նայնավա նահանգ, հայտնում է TASS-ը:
Ֆինլանդիայի սահմանային դեպարտամենտը հայտարարել է, որ նախօրեին իր երկրի օդային տիրույթը Ռուսաստանի կողմից խախտել է ուղղաթիռ, որը դարձյալ հետ է գնացել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ այլևս չի կարծում, թե Դոնալդ Թրամփի քարոզարշավը «ծիծաղելի է»:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ստանում է մինչև 40 մլն դոլար եկամուտ՝ զբաղվելով նավթի առևտրով, հայտարարել է ԱՄՆ Գանձարանի ներկայացուցիչ Ադամ Շուբինը՝ հանդես գալով Լոնդոնում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունն այն մասին, թե ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տիրույթը:
Պենտագոնը հայտնել է վերջին շրջանում ԴԱԻՇ-ի 3 առաջնորդների ոչնչացման մասին:
Թուրքական իշխանությունները սկսել են Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումը, որտեղ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները տարածքներ են վերահսկում: