Մոսկվան և Բաքուն լուծել են 2024թ. AZAL-ի ինքնաթիռի վթարի հետ կապված բոլոր հարցերը․ Գալուզին

Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL ուղևորատար ինքնաթիռի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի վթարի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը այս մասին խոսել է RTVI-ի հետ հատուկ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք փոխհատուցման հարցը լիովին լուծվել և վճարվել է։

«Մենք լուծել ենք ադրբեջանական ինքնաթիռի վթարի հետևանքների հետ կապված բոլոր հարցերը: Սակայն այս հարցերը, ինչպես հասկանում եք, վերաբերում են կոնկրետ մարդկանց, ովքեր ծանր ողբերգություն են ապրել, ովքեր անդառնալի կորուստ են կրել: Հետևաբար, անկեղծ ասած, ես չէի ցանկանա այստեղ մանրամասնել»,- ասել է Գալուզինը։

Հիշեցնենք՝ Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: 38 մարդ զոհվել է, 29-ը՝ ողջ են մնացել: Վթարից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին տեղեկացրել է, որ երբ ինքնաթիռը մոտեցել է Գրոզնիին, Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Չեչնիայի և Հյուսիսային Օսիայի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930