Հորմուզի նեղուցի ականազերծմամբ զբաղվում է միայն Թեհրանը․ Իրանի արտգործնախարար
Թեհրանը մերժում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հորմուզի նեղուցում ականազերծման ծրագրերը: Այս աշխատանքը կիրականացնի միայն Իրանը, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբ-Աբադին։
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Օմանը համաձայնագիր են ստորագրել գործընկերների հետ համագործակցելու Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ անվտանգ նավարկություն ապահովելու համար։
«Հուշագրի (Իրանի և ԱՄՆ-ի միջև – խմբ.) համաձայն՝ միայն Իրանն է պատասխանատու ականազերծման համար, և ոչ մի այլ երկիր։ Մենք թույլ չենք տա որևէ մեկին դա անել։ Իրավիճակը չափազանց զգայուն և բարդ է, և մենք խստորեն խորհուրդ ենք տալիս Ֆրանսիային և նրա դաշնակիցներին չբարդացնել այն», – պատասխանել է Ղարիբ-Աբադին սոցիալական ցանցերում։
Հունիսի 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հեռակա կարգով ստորագրել են հուշագիր, որի նպատակն է վերջ դնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությանը։ Հուշագրում նաև սահմանվում են ժամանակացույցեր, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, և Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

