ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափն Իռլանդիայի նոր վարչապետ Լեո Վարադքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդհատել է խոսակցությունը, որպեսզի հաճոյախոսություն անի Իռլանդիայի ռադիոյի եւ հեռուստատեսության (RTE) լրագրողուհուն:
Հունիսի 27-ին 56 տարեկան հասակում կյանքից հեռացել է շվեդ դերասան Միքայել Նյուքվիստը, որը հանդիսականներին հայտնի է «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ վեպի շվեդական Էկրանավորումից:
Ղազախստանը հունիսի 10-23-ը ետ է ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:
Վենեսուելայի մայրաքաղաքում ներքին գործերի նախարարության եւ Գերագույն դատարանի շենքերի վրա գրոհի համար օգտագործված ուղղաթիռն առեւանգել է ոստիկան, որին կասկածում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապերի մեջ:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը տեղեկություններ է հավաքել գերմանացի քաղաքական գործիչների նկատմամբ և հետևել է մասնավորապես ներքին գործերի, արտաքին գործերի և պաշտպանության ոլորտներում մասնագիտացած քաղաքագետներին:
Petya շորթիչ-վիրուսը, որը տարածվում է WannaCry վնասաբեր ծածկագրողի նմանությամբ եւ արդեն ձեռնարկությունների, նավահանգստային օպերատորների եւ կառավարական կառույցների համակարգիչներ է ախտահարել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, հասել է Ասիա, ինչի մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Անկարայի գիշերային ակումբներից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ներկաների վրա:
Հունիսի 27-ին ձեռնարկված ընդգրկուն հաքերական գրոհի ընթացքում օգտագործվել են ենթադրաբար ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) օժանդակությամբ մշակված եւ WikiLeaks կազմակերպության կողմից գաղտնազերծված ծրագրային միջոցները, ինչի մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիան պատրաստ է դիմելու օդից, գետնից եւ ծովից հրթիռային հարված հասցնելուն՝ ի պատասխան հնարավոր կիբեռգրոհի: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը՝ Լոնդոնի Միջազգային հրաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ։
Առնվազն 34 մարդ է տուժել, երբ հունիսի 27-ին Հառլեմում մետրոյի «125-րդ փողոց» կայարանում երկու վագոններ դուրս են ընկել ռելսերից:
Միացյալ Նահանգներն ակնկալումէ, որ արաբական երկրները կաշարունակեն բանակցությունները Կատարի հետ՝ կարգավորելու դիվանագիտական հակամարտությունը:
Ուղղաթիռով գրոհել են Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքի վրա: Հունիսի 27-ին այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը և G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգի հարցերը, որը հուլիսի 7-8-ը տեղի է ունենալու Համբուրգում:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամենամյա եկամուտները 2018 – 2019 ֆինանսական տարում (սկսվում է ապրիլին) կհասնեն ռեկորդային մակարդակի՝ 82,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (շուրջ 105 միլիոն դոլար):
Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:
«Այսօր ես լսեցի, որ նախագահ Օբաման տեղյակ է եղել ռուսական միջամտության մասին ընտրություններից ամիսներ առաջ, սակայն, ոչինչ չի արել այդ կապակցությամբ», – նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հետեւեցին ամերիկյան Washington Post թերթի հետաքննությանը, որը պարզել է՝ դեռեւս 2016 թվականի ամռանը Կենտրոնական հետախուզական վարչությունը հույժ գաղտնի զեկույցում տեղեկացրել էր նախագահ Բարաք Օբամային ռուսական միջամտության մասին:
Թուրքիան թուրքսիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հետաքրքրվում է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված՝ մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի գործով:
Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Մարսելում Հայաստանի հյուպատոսությունում:
Թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել:
Վրաստանը Ադրբեջանի օրինապահ մարմիններից պահանջել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները:
Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի քաղաքականության հավանության վարկանիշն աշխարհում զգալիորեն նվազել է:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշանակվել Պետական դումայում և Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ նախագահի ներկայացուցիչ: Այս փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում:
ԱՄՆ-ը թույլ չի տա Սիրիայում իրեն ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ:
Բեռլինն ու Թեհրանը ընդգծել են ուղղակի բանակչությունների անհրաժեշտությունը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար:
Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Եվրոպայի խորհրդում ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, առևանգում սահմանի միջոցով» թեմայով քննարկումներ են տեղի ունեցել:
Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս-Պետեր Դոսկոցիլը հայտարարել է, որ Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան ուժեղացնում են իրենց ազդեցությունը բալկանյան երկրներում, իսկ տարածաշրջանում «դանդաղ իսլամացում» է ընթանում։
Ալբանիայի վարչապետ եւ կառավարող Սոցիալիստական կուսակցության (ՍԿ) ղեկավար Էդի Ռաման հունիսի 27-ին իր հաղթանակն է հռչակել խորհրդարանական ընտրություններում եւ կողմնակիցներին հորդորել է այն տոնել Տիրանայի կենտրոնում։
Raytheon ընկերությունը հաջողությամբ է կատարել մարտական լազերի փորձարկումները, որը տեղակայված է AH-64 Apache ուղղաթիռի վրա:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն սկսել է իր զինյալներին «դրախտի անձնագրեր» տալ: