Բաժիններ՝

Իրաքի զինուժերը Մոսուլի պատմական մասում հսկողություն են հաստատել էլ Ֆարուք շրջանի նկատմամբ

Իրաքի բանակային հատուկ նշանակության ստորաբաժանումները վերադարձրել են հսկողությունը էլ Ֆարուք շրջանի նկատմամբ Մոսուլի պատմական մասում, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերջին պատվարն է քաղաքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է As Sumaria հեռուստաալիքը, հունիսի 26-ին հայտնել է Մոսուլից ԻՊ-ի վտարման գործողության հրամանատար գեներալ Աբդել Ամիր Յարալլան։

Sky News Arabia հեռուստաալիքը նշում է, որ էլ Ֆարուքը Հին Մոսուլի առաջին թաղամասն է, որը լիովին ազատագրվեէԷ ծայրահեղականներից: Այդ շրջանում Է գտնվում Ան Նուրի պատմական մզկիթը, որտեղ գրեթե երեք տարի առաջ ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարեց «խալիֆայության» ստեղծման մասին: Պաշտամունքային կառույցը, որը խորհրդանշում է զինյալների իշխանությունը Մոսուլում, ծայրահեղականների կողմից պայթեցվել Է անցած շաբաթ կառավարական ուժերի հարձակման ընթացքում:

Հունիսի 25-ին Իրաքի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յախյա Ռասուլը հավաստել է, որ զինյալների հսկողության տակ է գտնվում Մոսուլի պատմական մասի միայն 1 տոկոսը: Հարձակումը, որին մասնակցում են բանակային զորամասեր, հատուկ նշանակության ուժեր եւ Իրաքի համերկրային ոստիկանությունը, իրականացվում է երեք ուղղությամբ, ցամաքային զորքերին աջակցություն է ցուցաբերում կառավարական օդուժը: Արաբական ԶԼՄ-ների տվյալներով՝ զինյալների գերության մեջ է մնում 50 հազարից մինչեւ 90 հազար քաղաքացիական անձ: Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկիչների թիվը չի գերազանցում 200-ը: Նրանք հիմնականում մահապարտներ են ու դիպուկահարներ: Ինչպես նշել է հրամանատարության ներկայացուցիչը, զինյալների մեծամասնությունը օտարերկրյա վարձկաններ են: Իշխանությունները հորդորում են ԻՊ-ին հարած իրաքցիներին՝ վայր դնել զենքը եւ հանձնվել:

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքից եւ ահաբեկիչների գլխավոր հենակետը հանդիսացող Մոսուլից ԻՊ-ի արտաքսման ռազմարշավն սկսել է անցյալ տարվա հոկտեմբերին: Այդ ընթացքում ցամաքային կազմավորումներին՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի եւ Իրաքի ռազաօդային ուժերի աջակցությամբ, հաջողվել է ազատագրել արեւելյան Մոսուլը եւ քաղաքի արեւմտյան մասի զգալի տարածքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս