Բաժիններ՝

Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դավիթ 77» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մաշտոցի 3) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝

– հատակների մակերևույթները վնասված են եղել, հեշտորեն չեն լվացվել, ախտահանվել, ցամաքեցվել,
– պատերի մակերևույթները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից,
– սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930