Բաժիններ՝

ԱՄՆ-­ում սկանդալների պատճառ դարձած ՌԴ դեսպան Կիսլյակը վերադառնում է Մոսկվա

ԱՄՆ­-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կիսլյակն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը և առաջիկայում կվերադառնա Մոսկվա: Ինչպես հաղորդում է CNN­-ը, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ 9 տարի Վաշինգտոնում անցկացրած դիվանագետի վերադարձը նախապես ծրագրված էր և իրականացվում է աշխատանքային ռոտացիայի շրջանակներում:

66­-ամյա դեսպանը հայտնվեց համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ պարզ դարձավ նրա և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մայքլ Ֆլինի հետ հանդիպման մասին: Դրանից հետո բազմաթիվ բացահայտումներ եղան նաև Կիսլյակի և Թրամփի այլ խորհրդականների ու աջակիցների հետ հանդիպումների ու կապերի մասին, մասնավորապես, այն ժամանակ սենատոր, իսկ ներկայումս ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսի և Թրամփի փեսա Ջարեդ Կուշների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս