
Իվանկա Թրամփի կարծիքով՝ իր հայրը «աներևակայելի աշխատանք» է կատարում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրն ու խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, Fox News հեռուստաալիքի “Fox & Friends հաղորդման եթերում հայտարարել է, որ իր հոր քաղաքական բնազդները «ֆենոմենալ են»:
«Ես ջանում եմ չմիջամտել քաղաքականությանը: Նրա քաղաքական բնազդները ֆենոմենալ են… Ես քաղաքականությունը թողնում եմ այլ մարդկանց եւ զբաղվում այն հարցերով, որոնք ինձ հատկապես հուզում են»,-ասել է Իվանկան:
«Ես հորս խորհուրդներ եմ տալիս բազմաթիվ հարցերի շուրջ: Նա հավատում է, որ ես անկեղծորեն եմ հայտնում իմ կարծիքը… Ես բաց ու անկեղծ եմ նրան խորհուրդներ տալիս: Երբեմն մենք համաձայնում ենք, երբեմն՝ ոչ: Մենք տարբեր մարդիկ ենք, կան հարցեր, որոնց շուրջ տարակարծություններ ենք ունենում: Կարծում եմ նորմալ է՝ բոլոր հարցերի շուրջ ոչ 100 տոկոսով համաձայնելը»,-հայտարարել է Իվանկան:
Այն հարցին, թե Իվանկան ինչպես կգնահատեր իր հորը, նա պատասխանել է, որ ամենաբարձր գնահատականը կնշանակեր նրան: «Կարծում եմ, որ նա ցնցող, աներեւակայելի աշխատանք է կատարում»,-հավելել է Իվանկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: