Բաժիններ՝

Թրամփի վարչակազմում հայտնել են Պուտինի հետ հանդիպման նրա պլանների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, որը պլանավորված է հաջորդ ամսին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

«Դոնալդ Թրամփը հորդորում է կազմակերպել երկկողմ լիամասշտաբ հանդիպում, ապահովել զանգվածային լրատվամիջոցների մուտքը հանդիպանը եւ կատարել անհրաժեշտ արձանագրությունների նախապատրաստում, որոնք սովորական են նման բանակցությունների համար, չնայած այն բանին, որ Պետական դեպարտամենտում եւ Ազգային անվտանգության խորհրդում պաշտոնատար անձինք ավելի մեծ զսպվածության կոչ են անում»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ, որը վկայակոչում է վարչակազմի գործող եւ նախկին աշխատատակիցների: Հաղորդագրության մեջ ասված է, որ Թրամփի նման ցանկությունը երեւան է բերում այն «խորը հակասությունները, որնք գոյություն ունեն վարչակազմի ներսում» այն հարցում, որը կապված է Մոսկվայի հետ հարաբերությունների նկատմամբ մոտեցման հարցի հետ:

Բացի դրանից, գործակալությունն ընդգծում է, որ «վարչակազմում շատ պաշտոնյաներ համոզված են, որ ԱՄՆ-ը պետք է հեռավորություն պահպանի Ռուսաստանի հետ հարաբերություններում այս զգայուն ժամանակաշրջանում» եւ շփվի «ավելի մեծ զգուշությամբ»:

Անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Համբուրգում G20-ի շրջանակներում դեռ գտնվում է քննարկման փուլում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս