Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Մոսկվա ուղևորվող ուղևորատար Sukhoi Superjet ինքնաթիռը վերադարձել է Չելյաբինսկի օդանավակայան տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Interfax-ը:
Նիդեռլանդների ոստիկանությունը ցրել է Ուտրեխտից ոչ հեռու գտնվող Գելդերմալսեն քաղաքում 1,5 հազար փախստականի տեղակայման համար նախատեսված շինարարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին, հայտնում է BBC-ն:
Բացի կոնգրեսականների բավական կարեւոր աշխատանքից, պաշտոնական Վաշինգտոնը հստակ քաղաքականություն է վարում ԼՂ հարցում՝ բացահայտ պաշտոնական Բաքվի կեցվածքին ընդդիմանալով։
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը:
Այսօր ևս «սև ոսկու» համաշխարհային գները ցուցաբերել են նվազման միտում՝ բացասական ռեակցիա հանդես բերելով ԱՄՆ Դաշնային պահուստային հիմնադրամի որոշման նկատմամբ, որը որոշել է բազային տոկոսադրույքը բարձրացնել 2006 թվականից ի վեր առաջին անգամ:
Պարագվայի մայրաքաղաքում ու երկրի հինգ դեպարտամենտներում ջրհեղեղի հետևանքով արտակարգ դրություն է հայտարարվել: Համապատասխան որոշումը կայացրել է երկրի խորհրդարանը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Որպես աշխարհի ամենահզոր բարի ուժ, Ամերիկան իմ կարծիքով, պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին երաշխավորի, որ խնդիրը կարգավորվելու է խաղաղ եւ համապարփակ՝ Ղարաբաղի ինքնիշխանությունը հարգելով:
ԱՄՆ-ն ու Կուբան պայմանավորվել են վերսկսել ավիաչվերթերը երկու երկրների միջև, հայտնում են ամերիկյան աղբյուրները, տեղեկացնում է BBC-ն:
Միշել Օբաման այցելել է Վաշինգտոնի մանկական հիվանդանոց:
«Եթե նախկինում պարզ էր, թե ով ում դաշնակիցն է, ապա այժմ Ադրբեջանն ու նրա դաշնակիցներն այլ ուղղությամբ են ընթանում, եւ դրանց ռազմավարական շահերը աշխարհքաղաքական հակասությունների մեջ են», – նշում է վերլուծաբանը:
Լոնդոնի Christies աճուրդի տունը աճուրդի է հանել Անգլիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի անձնական իրերը:
ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում 16-ամյա Ֆիլիպ Չիզմը մեղավոր է ճանաչվել իր մաթեմատիկայի ուսուցչուհու բռնաբարության ու սպանության մեջ:
Իշխանություններն ուշացումով արձագանքեցին ստորջրյա նավթահորերից մեկի հարթակում ծագած հրդեհին, մինչ ուժեղ ալեկոծությունը խանգարում էր ընթացող փրկարարական աշխատանքներին:
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները մեկ օրում Սիրիայում ոչնչացրել են 15 բենզատարներից բաղկացած ավտոշարասյուն ու գրեթե 100 վառելիքային ավտոցիստեռն, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից:
Մոսկվան կարծում է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների համար, RIA Novosti-ն տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Գրողի ծոցը գնա իմ երկրից: Սրիկա»,- դիմելով Սաակաշվիլիին՝ ասաց Ավակովը, ինչին ի պատասխան վերջինս ասաց, թե ինքն ուկրաինացի է:
Անկարան չի կարող բավարարել Ռուսաստանի հայցը խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի փոխհատուցման վերաբերյալ:
Թուրքիան կասեցնում է Չեշմեում օլիգարխ Միխայիլ Պրոխորովին պատկանող յոթաստղանի հյուրանոցի շինարարությունը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ներկայիս ճգնաժամային պայմաններում միասնականության կոչ է արել աշխարհի բոլոր մուսուլմաններին՝ նշելով, որ այսօր դա չափազանց անհրաժեշտ է իսլամական աշխարհում, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Անհայտ անձինք առևանգել են Քաթարի նվազագույնը 26 քաղաքացու Իրաքի տարածքում գտնվող անապատի որսորդական ճամբարից, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին ու ոստիկանությանը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, թե նախարարության աշխատակիցները հայտնաբերել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի արխիվը:
Կիևը հայտարարել է Ղրիմ ու հակառակ ուղղությամբ ապրանքների ու ծառայությունների մատակարարումները սահմանափակելու որոշման մասին:
1 մարդ է զոհվել այսօր Գերմանիայի Հարբուրգ (հարավային Համբուրգ) քաղաքի փախստականների ընդունման կենտրոնի պայթյունի ու դրա պատճառով առաջացած հրդեհի հետևանքով, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության հայտարարությանը:
Սկանդալային հայտնի գործարար Լիչո Ջելլին, ով գլխավորում էր մասոնական գաղտնի կազմակերպության ղեկավարը, մահացել է 96 տարեկանում: Այս մասին այսօր TASS-ին հայտնել են նրա մտերիմները:
Կրեմլը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ դեկտեմբերի 17-ին, հանդես կգա ամենամյա մեծ մամլո ասուլիսով, հայտնում է ntv.ru-ն:
ԵՄ անդամ երկրները համաձայն են, որ հարկավոր է երկարաձգել ՌԴ-ի դեմ տնետեսական պատժամիջոցները կես տարով, այդ հարցը չպետք է քննարկվի ԵՄ գագաթաժողովի ժամանակ, լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:
ԱՄՆ Կոնգրեսի անդամները համաձայնեցրել են 2016 թվականի ֆինանսական տարվա բյուջետային ծախսերի պլանը, որը թույլ կտա հանել նավթի արտահանման վրա սահմանված արգելքը, որը գործում էր 40 տարի շարունակ:
Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել՝ կոտրելով ապակիները:
Վերջին մի քանի օրում Ռուսաստանը սևծովյան նավահանգիստներում կալանավորել է թուրքական 8 նավ, գրում է Hurriyet-ը: