Ռագոզինը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը հայտարարել է, որ  այժմ որևէ խոչընդոտ չկա Թուրքիային զենք մատակարարելու հարցում:

Ըստ թուրքական «Sabah» պարբերականի՝ այդ մասին Ռագոզինն ասել է ռուսական « Sputnik» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ: Դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ ասել է.

«Եթե թուրքերն ուզում են, թող գնեն: Գումարը վճարեք և մենք էլ կվաճառենք: Հույները գնում են զենք: Իսկ ռուսական ինքնաթիռները դեռևս օգտագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Աղֆաններն էլ  պանաջում են ԱՄՆ-ից,  որ վերջինս ռուսական ուղղաթիռներ գնի Աղֆանստանի բանակի համար»:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ռւսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս