Ահաբեկիչներն ակտիվորեն օգտագործում են արհեստական բանականություն և անօդաչու թռչող սարքեր. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ ահաբեկչական խմբավորումներն ամբողջ աշխարհում հարմարվում են նոր տեխնոլոգիաներին՝ դրանք օգտագործելով հավաքագրման և ֆինանսավորման համար: Դրա մասին նա ասել է ՄԱԿ-ի անդամ երկրների հակաահաբեկչական գերատեսչությունների ղեկավարների բարձր մակարդակի 4-րդ համաժողովում:

Ըստ Գուտերիշի՝ հանցավոր ցանցերն արագացնում են փողերի և զենքի հոսքը, ներառյալ՝ մահաբեր անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ակտիվորեն կիրառում են արհեստական բանականությունն ու թվային հարթակները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ միևնույն տեխնոլոգիաները միաժամանակ կարող են օգտագործել պետություններ՝ սպառնալիքները հայտնաբերելու, ապօրինի ֆինանսական հոսքերը կանխելու և արմատականացման գործընթացները վերլուծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930