«Հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը». Մովսես Հակոբյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը վստահեցնում է՝ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անդրադառնալով միջազգային և տեղական մամուլում հրապարակվող վերլուծություններին, թե խորորամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է, նա ասաց, թե չի կարող մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:

«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930