Բաժիններ՝

«Արցախյան հիմնախնդրի թեժացումը չի բխում ԱՄՆ-ի շահերից». Ռոման Մելիքյան

Քաղաքագետ-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով 168.am-ի հարցին՝ Իրանի կողմից մի քանի անգամ արցախյան հարցում միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամություն է եղել, եթե նման բան հնարավոր լինի, ի՞նչ կտա դա հայկական կողմին, ասաց.

«Դեռևս ԵԱՀԿ ֆորմատն է գործում ու, այսպես ասած՝ ֆորմատից դուրս առաջարկությունները երկրորդական են դիտվում։ Եթե ֆորմատը չգործեր, ապա հնարավոր կլիներ դա քննարկման առարկա դարձնել։ Իսկ եթե հետագայում նման բան լինի, ապա ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական և, տվյալ դեպքում՝ իրավիճակային խնդիրներից։ Եթե գերակշռեն Ադրբեջանի հետ տնտեսական շահերը, ապա Իրանի միջնորդության դերակատարությունը կգնա ավելի շատ Ադրբեջանի կողմը։ Իրանի համար անվտանգությունը շատ կարևոր է, բայց նա ներկայումս վարում է տնտեսական քաղաքականություն։ Պատերազմի վերսկսումն Իրանի շահերից չի բխում, և նա կփորձի սաստել այդ իրավիճակը»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցում Թրամփի ղեկավարած ԱՄՆ-ի մոտեցմանը, նա նշեց, որ Թրամփի վարչակարգի համար արցախյան հիմնախնդրի սառեցման փուլն ավելի ձեռնտու է։ «Այսինքն՝ տեղաշարժը՝ աջ կամ ձախ, իրենց ռազմավարությունից հիմա չի բխում։ Բայց դա նշանակում է, որ նրանք կարող են որոշակիորեն զիջել Ռուսաստանին։ Հետևաբար, փորձելով սառեցնել՝ իրենք դեռևս տարված են սիրիական խնդրով, ու նոր ռազմական օջախ ստեղծելով՝ փաստորեն, տարածաշրջանում այլ խնդիրներ կբարձրացնեն, դրա համար արցախյան հիմնախնդրի թեժացումը չի բխում ԱՄՆ-ի շահերից»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս