Սերբիայի նախագահը հայտարարել է աշնանը հրաժարական տալու մտադրության մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարող է հայտարարել իր հրաժարականի մասին մինչև սեպտեմբերի սկիզբը, և որ երկրում արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում։

«Այո, տրամաբանական է, որ մենք շուտով ընտրություններ կունենանք։ Երբ ես ասում եմ «շուտով», ես նկատի ունեմ առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում։ Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում առաջադրվելուն, ապա ինչ էլ որ անեմ և ինչ որոշում էլ կայացնեմ, դա թափանցիկ կլինի, ինչպես իմ հրաժարականի հայտարարության դեպքում։ Երբ դա տեղի ունենա, դա ոչ մեկի համար անակնկալ չի լինի, լինի դա օգոստոսին, թե սեպտեմբերի 1-ին՝ մարդկանց համար դա կարևոր չէ։ Նրանք կարող են սպասել դրան հիմա կամ հուլիսի վերջին», – նշել է Սերբիայի նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հունիսի 27-ին Վուչիչը հայտարարել է, որ հրաժարական կտա պետության ղեկավարի պաշտոնից «մի քանի շաբաթից» և խոստացել է օգնել իշխող Սերբական առաջադեմ կուսակցությանը հաղթել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Նախկինում քաղաքական գործիչը հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն աշնանը՝ սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930