Արքայազն Հարրին «ցանկանում էր հրաժարվել տիտղոսներից և ապրել սովորական կյանքով»
Արքայազն Հարրին պատմել է, որ ունեցել է մի շրջան, երբ ցանկանում է հրաժարվել իր տիտղոսներից եւ ապրել սովորական կյանքով: Սակայն, ի վերջո, նա որոշել է մնալ թագավորական ընտանիքի անդամ եւ «գտնել իր ուրույն դերը» նրանում, տեղեկացնում է BBC-ին:
Mail on Sunday թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ բանակում ծառայությունը իր համար դարձել Է լավագույն» հեռացումը այն իրականությունից», որն ինքը հայտնվել էր:
32-ամյա Հարրին հինգերորդն Է գահաժառանգման հերթում իր հորից՝ Չառլզից, եղբորից՝ Ուիլյամից, եւ Ջորջ ու Շառլոտա զարմիկներից հետո:
Հարրին բանակում ծառայել Է տասը տարի եւ երկու անգամ գործուղվել է Աֆղանստան: 2007 թվականին նա անվտանգության նկատառումներով ստիպված է եղել թողնել ծառայությունը, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի է դարձել մամուլին: Այդ ժամանակվանից Հարրին զբաղվում է բարեգործությամբ՝ ակտիվորեն օժանդակելով վիրավոր վետերաններին եւ հոգեկան առողջությամբ զբաղվող կազմակերպություններին: «Մենք մեծ ոգեւորությամբ ենք վերաբերվում բարեգործական կազմակերպությունների հետ աշխատանքին, եւ մենք հենց այդ ուղղությունն ենք ընտրել, որովհետեւ դա այն ճանապարհն է, որն ինձ մատնանշել Է մեր մայրը»,-ասել է նա:
Անցած շաբաթ Newsweek հանդեսը հրապարակել էր արքայազնի հարցազրույցը, որում նա ասել Էր, թե թագավորական ընտանիքից ոչ ոք չի ցանկանում միապետ դառնալ: «Մենք դա անում ենք ոչ թե մեզ համար, այլ մարդկանց ավելի մեծ օգուտ բերելու համար»,-նշել է նա:
«Թագավորական ընտանիքում կա՞ մեկը, ով կցանկանար դառնա թագավոր կամ թագուհի: Չեմ կարծում, բայց մենք կկատարենք մեր պարտականությունները»,-հավելել Է Հարրին: Նրա խոսքով՝ ինքը մտածել է թագավորական ընտանիքի ապագայի մասին:
«Մենք ցանկանում ենք պահպանել միապետությունը, բայց այն չի կարող մնալ այնպիսին, ինչպիսին եղել է թագուհու օրոք: Փոփոխություններ լինելու են եւ դժվար է լինելու դրանք իրականացնել ճիշտ ձեւով,-ասել է արքայազնը:-Ամեն ինչ շատ արագ է ընթանում, հատկապես սոցիալական ցանցերի պատճառով, ուստի մենք զբաղվում ենք միապետության արդիականացմամբ»: